Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրում «Բավարիան» տնային խաղում 2-1 հաշվով պարտվել է «Աուգսբուրգին»։
«Աուգսբուրգի» կազմում գոլերը խփել են Արթուր Շավեսը (75-րդ րոպե) և Հան-Նոա Մասենգոն (81): «Բավարիայից» գոլի հեղինակ է դարձել Հիրոկի Իտոն (23):
Սա «Բավարիայի» առաջին պարտությունն է Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում: Մինչ այդ թիմը հաղթել էր 16 խաղում և ոչ-ոքի խաղացել երկուսում: Ակումբը գլխավորում է մրցաշարային աղյուսակը 50 միավորով:
«Աուգսբուրգը» 19 միավորով զբաղեցնում է 13-րդ տեղը: