Աֆղանստանում ավելի քան 60 մարդ է զոհվել ձյան և անձրևների պատճառով – Armenia Today

Առնվազն 61 մարդ է զոհվել, ևս 110-ը վնասվածքներ են ստացել Աֆղանստանում ձյան առատ տեղումների և անձրևների պատճառով, հայտնում է Khaama Press գործակալությունը՝ հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների ազգային վարչությանը։

Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ հունվարի 21-23-ն Աֆղանստանում նկատված էքստրեմալ եղանակային պայմանները զգալի վնաս են հասցրել մի շարք նահանգների, հատկապես գյուղական և լեռնային շրջաններում, որոնց ենթակառուցվածքներն առավել խոցելի են տարերային աղետների համար: Մասնավորապես, ամբողջությամբ կամ մասամբ ավերվել է 458 տուն, հիմնական մայրուղիները արգելափակվել են ձյան տեղումներով։

Ինչպես նշում է գործակալությունը, օդերևութաբանական կանխատեսումների համաձայն՝ Աֆղանստանի որոշ հատվածներում ձյան տեղումները ամենայն հավանականությամբ կշարունակվեն:

Leave a Comment