ԱՄՆ-ը բանակցում է նավթային ընկերությունների հետ Վենեսուելայում նավթարդյունահանումն ավելացնելու շուրջ


Միջազգային


ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Chevron-ի, հում նավթ արտադրող այլ ընկերությունների եւ նավթային ծառայությունների մատակարարների հետ Վենեսուելայում նավթարդյունահանման արագ ավելացման ծրագրի շուրջ, տեղեկացրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։


Պաշտոնատար անձինք քննարկել են SLB-ին, Halliburton-ին եւ Baker Hughes-ին ներգրավելու եւ հնացած սարքավորումները փոխարինելու, ինչպես նաեւ հին հորատանցքերը թարմացնելու հնարավորությունը, գրել է լրատվամիջոցը։



Բացի այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը վերցրել է այն նավթը, որն այս ամիս ավելի վաղ եղել է զավթված վենեսուելական լցանավերում, եւ կմշակի այն ամերիկյան նավթավերամշակման գործարաններում։


Leave a Comment