Տավուշի մարզի Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհին հունվարի 24-ին տեղի է ունեցել վթար՝ ավտոմեքենան գլորվել է ձորը և այրվել, կա տուժած, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Ահազանգը Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է հունվարի 24-ին՝ ժամը 18։03-ին:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին ZIL մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել ձորը (մոտ 20 մետր) և բռնկվել:
Վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:24-ին մարվել` 18:50-ին: Այրվել են ավտոմեքենայի պահեստային անվադողը և մարտկոցի հատվածը՝ մասամբ:
