Թուրքիայում մահացած լողորդ Նիկոլայ Սվեչնիկովի մարմինը տեղափոխվել է Մոսկվա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ընտանիքի փաստաբան Ալփերեն Չաքմակը։
«Սվեչնիկովի մարմինն այսօր տեղափոխվել է Մոսկվա»,- ասել է փաստաբանը։
Սվեչնիկովը Բոսֆորի նեղուցով անցկացված լողի լայնածավալ միջազգային մրցության մասնակիցներից մեկն էր, որը տեղի է ունեցել 2025թ․ օգոստոսի 24-ին։ Մասնակցել են մոտ 3 հազար լողորդներ 81 երկրներից։ Սակայն ռուս լողորդը վերջնագծին չի հասել։ Նրա անհետացման փաստով հետաքննություն է սկսվել, որոշ ժամանակ որոնողական աշխատանքներ են իրականացվել ջրում եւ Բոսֆորի ափի երկայնքով։ Հունվարի 21-ին նրա մարմինը հայտնաբերվել է ափին՝ վերջնագծից ոչ հեռու։ Հունվարի 22-ին ծնողները ճանաչել են նրան։