Եթե 2018-ից հետո պետական պարտքը շեշտակի չաճեր, իշխանությունը վարկ չվերցներ, կենսաթոշակները հնարավոր կլիներ կրկնապատկել: Սա «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի պնդումն է:
Հանրային հեռուստաընկերության եթերում նա հայտարարել է, որ տնտեսական գիտելիքներով ղեկավար է պետք Հայաստանին:
Հենց այդպիսի որակներ կունենա, ըստ նրա, վարչապետի՝ «Մեր ձևով»-ի թեկնածուն: Նրա անունը փետրվարի 12-ին կհայտնեն: