Թրամփը խոսել է ԱՄՆ գաղտնի զենքի մասին, որը կիրառվել է Մադուրոյին առևանգելիս

24 Հունվարի, 2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Post-ին պատմել է, որ նոր գաղտնի զենքը, որը նա անվանում է «Դիսկոմբոբուլյատոր», անհրաժեշտ էր ԱՄՆ հանդուգն հարձակման համար, որի ընթացքում առեւանգվեց Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն։

Թրամփը պարծեցել է, որ գաղտնի զենքը «շարքից հանել է [հակառակորդի] սարքավորումները», երբ ամերիկյան ուղղաթիռները հունվարի 3-ին գրոհել են Կարակասը՝ Մադուրոյին եւ նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին ձերբակալելու համար թմրանյութերի եւ զենքի առեւտրի դաշնային մեղադրանքով, եւ ոչ մի ամերիկացի չի զոհվել։

«Դիսկոմբոբուլյատոր։ Ինձ արգելված է խոսել այդ մասին,- ասել է Թրամփը Օվալաձեւ աշխատասենյակում բացառիկ հարցազրույցի ժամանակ։

— Թե չէ՝ հաճույքով։ Նրանք այդպես էլ բաց չթողեցին իրենց հրթիռները։ Նրանք ռուսական եւ չինական հրթիռներ ունեին, բայց այդպես էլ ոչ մեկը չարձակեցին։ Մենք եկանք, նրանք սեղմեցին կոճակները, եւ ոչինչ չաշխատեց։ Ամեն բան պատրաստ էր մեզ համար»։

ԱՄՆ նախագահը պատմել է այդ զենքի մասին, երբ նրան հարցրել են այս շաբաթ հայտնված տեղեկությունների մասին այն բանի վերաբերյալ, որ երկրի նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ձեռք էր բերել իմպուլսային էներգետիկ զենք, որը, ինչպես կասկածվում է, այն տեսակն է, որն առաջ է բերել «Հավանայի համախտանիշը»։ Ադ զենքի մասին այնքան էլ շատ բան հայտնի չէ, բայց այդ տեղեկությունները հաջորդել են Վենեսուելայից ստացված տեղեկություններին, որոնք նկարագրել են, թե ինչպես են Մադուրոյի գրոհայինները ծնկի չոքել, նրանց քթից արյուն էր հոսում, եւ արյուն էին փսխում։

63-ամյա Մադուրոն այժմ գտնվում է Բրուքլինի դաշնային բանտում՝ սպասելով դատի թմրաահաբեկչության մեղադրանքով, իսկ նրա նախկին փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը դարձել է Վենեսուելայի ժամանակավոր առաջնորդ։

«Մենք հիանալի հարաբերություններ ունենք նոր նախագահի հետ,- ասել է Թրամփը։-  Նա հոյակապ էր»։

Leave a Comment