Օկուպացված Արցախից 10 հայերի և ազգությամբ ռուս մեր երկրի մեկ քաղաքացու Հայաստան տեղափոխելու տեղեկության հրապարակումից ավելի քան 30 ժամ անց որևէ հստակ բան նրանց ճակատագրի մասին հայտնի չէ: Պաշտոնական Երևանը չի հրապարակել անգամ Հայաստան տեղափոխվածների անունները: Հայտնի է միայն, որ մեկը հոսպիտալացված է:
2023-ին Արցախի հայաթափման օպերացիայի օրերին Արցախից Հայաստան եկած մեր այն հայրենակիցները, որոնք հարազատ են թողել այնտեղ, միայն գուշակել կարող են՝ արդյոք իրենց հարազատն էլ է Հայաստան բերված 10 հայերի թվում: