
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոան» Արաբական Միացյալ Էմիրություններում մրցեց Լեհաստանի չեմպիոն «Լեխի» հետ։
Երևանյան թիմը հաղթեց 1:0 հաշվով, գոլը խփեց պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրան։
«Նոան» ու «Լեխը» դուրս են եկել Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ։ «Նոայի» մրցակիցը կլինի հոլանդական «ԱԶ Ալկմարը», «Լեխինը»՝ Ֆինլանդիայի «ԿուՊՍ»-ը։