«Փորձաշրջան» առանց աշխատավարձի․ օրենքն այլևս արգելում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Փորձաշրջան» առանց աշխատավարձի․ օրենքն այլևս արգելում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փորձաշրջանը Հայաստանում շատ գործատուների կողմից շարունակում է ընկալվել որպես «ստուգողական», բայց ոչ պարտադիր վճարվող ժամանակահատված։ Մինչդեռ աշխատանքային օրենսգիրքը հստակ սահմանում է՝ փորձաշրջանը լիարժեք աշխատանքային հարաբերություն է, և փորձաշրջան անցնողն օգտվում է նույն իրավունքներից, ինչ մյուս աշխատողները։

Օրենքի համաձայն՝ աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան՝ մինչև երեք ամիս ժամկետով։ Սակայն պայմանագրի ստորագրումից հետո աշխատողն արդեն համարվում է աշխատանքի ընդունված, իսկ աշխատավարձը պետք է վճարվի ամբողջ ծավալով՝ պայմանագրով սահմանված կարգով։

Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանն ասում է. «Չի կարող փորձաշրջանը նախ լինել չգրանցված, չի կարող փորձաշրջանի համար չվարձատրվի քաղաքացին»։

Պաշտոնյայի խոսքով՝ փորձաշրջանի մեջ գտնվող անձը հենց սկզբից համարվում է աշխատող։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment