Ուկրաինական կողմի պնդումներն անհիմն են. ՀՖՖ-ն դիմել է ՈւԵՖԱ-ին – Armenia Today

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՈւԵՖԱ-ին՝ ի պատասխան Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի գրությանը: ՀՖՖ-ն հայտնել է, որ ՈւԵՖԱ-ին ներկայացրել է ֆուտզալի Հայաստան-Ուկրաինա հանդիպումից առաջ և ընթացքում տեղի ունեցածը:

ՀՖՖ-ն ներկայացրել է դիտարկումներ, ըստ որոնց ուկրաինական կողմի բողոքի պնդումներն անհիմն են, նշված է հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան պաշտոնապես դիմել էր ՈւԵՖԱ-ի Վերահսկիչ, էթիկայի և կարգապահական մարմնին՝ կապված ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման փուլի Հայաստան-Ուկրաինա հանդիպման հետ: Ուկրաինայի դժգոհության առիթը Հայաստանի հավաքականի և ռուսական «Տյումենի» ֆուտզալիստ Դենիս Նևեդրովին է առնչվում: Բողոքում նշվում է, որ նա եզրափակիչ սուլիչի արձակումից հետո վիրավորանքներ է հնչեցրել մրցակից թիմի հանդեպ, ինչպես նաև Instagram-ում նրա կատարած գրառումը: Ուկրաինական կողմը նշել է, որ Նևեդրովը խաղից հետո վիրավորական էմոջիներ է տեղադրել Ուկրաինայի հավաքականի հասցեին։

MatchTV-ն, հղում անելով աղբյուրին, գրում է, որ Նևեդրովը խաղից հետո վիրավորանքներ չի հնչեցչել, իսկ ուկրաինական թիմի խաղացողները ողջ հանդիպման ընթացքում իրենք են սադրել մրցակիցներին, իսկ խաղից առաջ հրաժարվել են ավադական ձեռքսեղմումից:

Լիտվայում հունվարի 22-ին կայացած խաղում Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթանակ էր տարել 2024թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակրի նկատմամբ։

Leave a Comment