Աբու Դաբիում Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցություններն ավարտվել են անարդյունք – CIVILNET

Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև Աբու Դաբիում կայացած երկօրյա բանակցություններն այսօր ավարտվել են առանց որևէ կոնկրետ արդյունքի կամ հայտարարության, հաղորդում է Al Jazeera-ն։ Չնայած կողմերը հրապարակավ խոսում են «կառուցողական մթնոլորտի» մասին, փաստացի առաջընթացի կամ համաձայնությունների մասին չի հաղորդվում։ Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության տվյալներով՝ բանակցություններից հետո պատվիրակությունները վերադարձել են իրենց հյուրանոցներ, և նույն օրը բանակցությունների շարունակություն այլևս չի նախատեսվել։ Միևնույն ժամանակ, ռուսական կողմին մոտ կանգնած աղբյուրները նշել են, որ «արդյունքներ կան, սակայն դրանք կհայտարարվեն համապատասխան մարմինների կողմից իրենց մայրաքաղաքներում»։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս փորձել է դրական երանգ հաղորդել հանդիպմանը՝ հայտարարելով, որ քննարկումները «կառուցողական» են եղել և մոտ օրերին դրանց […]

Leave a Comment