Աբու Դաբիում ավարտվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները։ Կողմերը համաձայնել են հաջորդ շաբաթ նորից հանդիպել Աբու Դաբիում։ Կեսօրին մի պահ թվացել էր, թե տապալվել են բանակցությունները, երբ «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը ֆիքսել էր՝ ինչպես է Ռուսաստանի պատվիրակությունը լքել Աբու Դաբիի հյուրանոցը:
Հավանաբար, բանակցային երկրորդ ռաունդը պարզապես ուրիշ հասցեում էր: Հույժ գաղտնի են պահվել բոլոր դետալները: