Ինտերը Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարել


Սպորտ


Միլանի «Ինտերը» Instagram-ի իր պաշտոնական էջում հայերեն գրառում է կատարել՝ նվիրված թիմի փորձառու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

Երեկ՝ հունվարի 23-ին, Իտալիայի առաջնության 22-րդ տուրի «Պիզայի» դեմ արտագնա խաղում 37-ամյա հայ կիսապաշտպանը խփեց «ներաձուրիների» վերջին գոլը՝ մեծացնելով հաշվի տարբերությունը (6:2)։

Նշենք, որ տեսանյութում օգտագործվել է TikTok-ում հայտնի հայկական թրենդային երգ։

Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա Մխիթարյանը միլանյան գրանդի կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։


Leave a Comment