Հայաստանը սխալ է անում, որ անիմաստ լարվածություն է հաղորդում ՀՀ-ՌԴ հարաբերություններին․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր միջազգային հարաբերություններում չկա աշխարհակարգ (order), եղածը ջարդուփշուր արեցին Պուտինն ու Թրամփը, իսկ Սի Ծինփին դա անում է փափուկ ուժի և տնտեսության միջոցով:

Հենց այս երեքն են, որ աշխարհակարգը վերածել են disorder-ի:

Հայաստանը շատ ճիշտ է անում, որ ձգտում է լավ հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ, անկախ նրանից Թրամփը կա թե չկա, բայց հատկապես, երբ կա:

Հայաստանը շատ սխալ է անում, որ ներքաղաքական խնդիրներ լուծելու համար անիմաստ լարվածություն է հաղորդում ՀՀ-ՌԴ հարաբերություններին, անգամ երբ Մոսկվան մեր հանդեպ ոչ բարեկամական քայլեր է անում: Հիբրիդային փսիխոզը օգտակար չէ մեր պետությանը:

Ոչ բարյացկամ Ռուսաստանը, ինչպես Թուրքիան, Հայաստանի համար ճակատագրական ուժ են և պետք է չափազանց զգույշ լինել»։

Leave a Comment