
Աբու Դաբիում եռակողմ հանդիպման հիմնական հարցը Ուկրաինայում հակամարտության դադարեցման հիմնադրույթներն էին։ Ուկրաինայի առաջնորդն այս մասին խոսել է իր Telegram ալիքում։
«Քննարկումների հիմնական ուշադրության կենտրոնում պատերազմի դադարեցման հնարավոր հիմնադրույթներն էին», – գրել է նա։
Զելենսկու խոսքով՝ կողմերը համաձայնել են հանդիպման արդյունքները զեկուցել երկու երկրների առաջնորդներին՝ հետագա քայլերը որոշելու համար։