Արբելոան թիմի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին տեղեկացրել է, որ նրա ծառայությունների կարիքն այլևս չունի

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան թիմի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին տեղեկացրել է, որ նրա ծառայությունների կարիքն այլևս չունի։ Այս մասին հաղորդում է El Nacional-ը։

​Ըստ աղբյուրի՝ մարզիչը հանդիպել է ֆուտբոլիստի հետ և հայտնել, որ մտադիր չէ նրան խաղաժամանակ տրամադրել։

Արբելոան 27-ամյա բրիտանացուն խորհուրդ է տվել նոր ակումբ փնտրել։ Նշվում է նաև, որ ակումբի ղեկավարությունը դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պաշտպանին վաճառելու տարբերակը։

​Ալեքսանդր-Առնոլդը «Ռեալ» է տեղափոխվել 2025 թվականի ամռանը՝ «Լիվերպուլից», ազատ գործակալի կարգավիճակով։ Մադրիդյան թիմի կազմում նա մասնակցել է 11 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ չխփելով ոչ մի գոլ։
​Մինչդեռ «Լիվերպուլի» կազմում անգլիացին երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել Անգլիայի լիգայի գավաթը, ինչպես նաև հաղթել է Չեմպիոնների լիգան, նվաճել Անգլիայի գավաթն ու սուպերգավաթը, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթն ու դարձել Աշխարհի ակումբային առաջնության հաղթող։

Leave a Comment