Վարդանյան Ծովիկը չի ցանկացել տեսնել այն, ինչն ուղղակի «աչք է ծակում»

ՔՊ-ական Վարդանյան Ծովիկը, մեկնաբանելով միլիարդների հասնող պարգևավճարների փաստը, հայտարարել է. «Էսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքն է վարձատրում իր պաշտոնյային, և ինքն է պահանջատերը՝ այդ ծառայությունների մատուցած որակի: Սա ժողովրդավարության ամենակարևոր հիմքերից է, և չկան այլևս արտոնյալ բիզնեսմեններ, ովքեր կարող են, օրինակ, ծրարով պաշտոնյային վարձատրել և հետո իրենց ուզած ձևով կարգավորումներ ստանալ իրենց բիզնեսի համար: Չկան օտարածին կամ այլ երկրից որևէ քաղաքական և տնտեսական կախվածություն ունեցող պաշտոնյաներ, որոնք ստիպված են որոշումները կայացնել այլ երկրի շահերից բխելով, և այս ամենը ստեղծում է պատասխանատվության էն ամենակարևոր օղակները որոնք ժողովրդավարության ժողովրդավար պետություններում անհրաժեշտ են»:

Այսինքն, ըստ Ծովիկի, հարկատուների փողերի մսխման միակ նպատակն այն է, որպեսզի քաղաքացին իրավունք ստանա՝ արդյունք պահանջելու չինովնիկներից: Այսինքն՝ եթե չինովնիկը ստանում է աշխատավարձ, դա բավարար հիմք չի տալիս քաղաքացիներին՝ արդյունք պահանջելու կամ նրանց աշխատանքը գնահատելու: Սա նորմա՞լ է:

Մյուս կողմից՝ Ծովիկը չի ցանկացել տեսնել արտոնյալ բիզնեսմենների գոյությունը՝ գռզոների, լֆիկների, նալբանդյաննարեկների ու այլոց ներկայությունը և այն, թե ինչի շնորհիվ են նրանք այդքան հաջողակ այսօր. Աննային բտելու, տարբեր թանկանոց ապրանքներ նվիրելու ու նրա ղազը դառնալու շնորհիվ է, որ նորհայաստանյան օլիգարխները կարողանում են գոյատևել կամ ստանալ աջակցություն:

Ինչ վերաբերում է անկախ պաշտոնյաներին, որոնց մասին Ծովիկը խոսել է, ապա հարց է առաջանոմ՝ ինչպե՞ս կարելի է նման բան ասել, երբ Հայաստանում ամենակախյալը երկրի թիվ մեկ դեմքն է՝ Նիկոլը. կա՞ աշխարհում էլի մեկը, ով դրսից այնքան մեծ կախվածություն ունենա, որքան Նիկոլն ունի: Խոշորացույցով էլ փնտերս, հաստատ չես գտնի, իսկ պատճառն այն կոմպրոպատների հսկայական կույտն է, որ ունեն օտարները Նիկոլի ու նրա ենթակաների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment