Աբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները

Աբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները

Աբու Դաբիում Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններն ավարտվել են, պատվիրակությունները մեկնում են, հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։

«Ավարտված է», – հաստատել է գործակալության աղբյուրը Աբու Դաբիում Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների ավարտը։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ բանակցությունները շարունակվեն հունվարի 24-ին, աղբյուրը հերքել է։

«Ոչ, չեն շարունակվի։ Խմբերը մեկնում են», – հավելել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment