Սրանց անհանգստությունը կապված է Տեր Արտաշեսի՝ տիրադավներին միանալու օպերացիան «մերկացնելու» և մերժելու հետ»․ Տիգրան Աբրահամյան



Իշխանության մունետիկները սպառնալիքներ են հնչեցրել Ոսկետափ գյուղում հոգևոր ծառայություն տանող Տեր Արտաշեսի նկատմամբ` Եկեղեցուց նրան հանելու և տեղում իրենց նախընտրությամբ գործելու նպատակով:

Մասյացոտնի թեմի փոխանցմամբ, Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։ Նրանք նաև հայտնել են, որ մեկ ժամ անց վերադառնալու են՝ եկեղեցու մուտքի դռների բանալիները փոխելու նպատակով։

Ոստիկանությունը, ԱԱԾ-ն բնականաբար ոչ միայն հանցավոր անգործություն են դրսևորում, այլ ըստ իրավիճակի հովանավորում են ապօրինությունները` դրանով իսկ ապահովելով իրենց քաղաքական վերադասի անօրինական հանձնարարությունները:

Սրանց անհանգստությունը կապված է Տեր Արտաշեսի` իր անձի նկատմամբ դրսևորված անբարոյական ճնշումների և սպառնալիքների հանրայնացմամբ, ինչպես նաև` տիրադավներին միանալու օպերացիան «մերկացնելու» և մերժելու հետ:

Возможно, это изображение ‎текст "‎15:44 58 ብኒላ UNAPP AS ኔ ANA 王 玉 کنت Uuujugnunuh patu- " 52 4.4K followers 19 following رسم tytntgnL Uuujugnunuh อนปา ξΩ 26 posts Church‎"‎

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment