ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, որոշ հատվածներում մերկասառույց է, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Կապան-Լծեն-Նորավան, Նավուր-Ճամբարակ, Թթուջուր-Նավուր, Նորավանի խաչմերուկից Գորիս, Շինուհայրից Տաթև ավտոճանապարհները (մարդատարների ուղղությունը միայն Սիսիան-Վայոց ձոր) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկի խաչմերուկից Զանգեր ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը (բուք է) փակ է կցորդով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի, Հրազդան, Չարենցավան քաղաքների ավտոճանապարհներին և «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
