Նարեկ Սամսոնյանի լրագրող քենին սոցցանցի իր էջում թիրախավորել է Մարդու իրավունքների պաշտպանին

Կալանքի տակ գտնվող Նարեկ Սամսոնյանի կնոջ քույրը՝ Հ1-ի
նախկին լրագրող  Հասմիկ Առաքելյանը, սոցիալական
հարթակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին թիրախավորող, նրան վիրավորանք
հասցնող  գրառում է արել։ Ավելին՝ դրա տակ կատարված
մեկնաբանությունների միջոցով նպաստել է ՄԻՊ-ի մասին ատելության խոսքի, վիրավորանքի,
թշնամական խոսույթի  տարածմանը։

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ ՄԻՊ-ը ատելության
խոսքի, համացանցային ագրեսիվ արշավի զոհ է դառնում տարբեր շահագրգիռ խմբակների կողմից։
Մինչդեռ ՄԻՊ-ի ինստիտուտը օրենքով պաշտպանված է, և այդ ինստիտուտի դեմ բոլոր տեսակի
ոտնձգումները, այդ թվում՝ վերբալ, քրեորեն պատժելի են։ 

Այսպես,  ՔՕ 494 հոդվածը սահմանում է, որ  մարդու իրավունքների պաշտպանին, կապված նրա ծառայողական գործունեության հետ, վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Ակնհայտ
է, որ Հասմիկ Առաքելյանի գրառումն ու դրա տակ առկա հիշյալ մեկնաբանությունները
Մարդու իրավունքների պաշտպանի անկաշկանդ գործունեությանն ուղղված՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ են պարունակում։
 

 

 Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ
Ալեն Սիմոնյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա «Իմնեմնիմի»
փոդքասթի  հաղորդավար Նարեկ Սամսոնյանը, ինչպես նաև Վազգեն Սաղաթելյանն անազատության
մեջ են 2025թ. նոյեմբերի 13-ից։ Ն
րանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով: 



Leave a Comment