Հետաձգվել է 8000 չվերթ․ ԱՄՆ նահանգներում արտակարգ դրություն են հայտարարվել

armtimes.com ԱՄՆ տասնյակից ավելի նահանգներ արտակարգ դրություն են հայտարարել և կոչ արել մարդկանց մնալ տանը՝ մոտեցող հզոր ձնաբքի պատճառով։


 


Այս մասին հաղորդել է Associated Press-ը։


 


Արտակարգ դրություն է հայտարարվել Ալաբամայում, Արկանզասում, Ջորջիայում, Կանզասում, Կենտուկիում, Լուիզիանայում, Միսսիսիպիում, Միսսուրիում, Նյու Յորքում, Հյուսիսային Կարոլինայում, Հարավային Կարոլինայում, Թենեսիում, Տեխասում և Վիրջինիայում՝ ընդհանուր առմամբ 14 նահանգում։


 


Վատ եղանակի պատճառով չեղարկվել է նաև ԱՄՆ-ում հանգստյան օրերին նախատեսված ավելի քան 8000 չվերթ։


 


Փոթորկի մասին նախազգուշացում է հայտարարվել Նյու Մեխիկոյից մինչև Նոր Անգլիա, որը կազդի մոտավորապես 140 միլիոն մարդու վրա: Ազգային օդերևութաբանական ծառայությունը զգուշացրել է առատ ձյան և մերկասառույցի մասին։


 


Ուրբաթ երեկոյան փոթորիկը Տեխասի որոշ հատվածներում սառցե անձրև և ձյուն էր բերել, իսկ Օկլահոմա՝ ձյուն։ Օդերևութաբանական ծառայությունը զգուշացնում է, որ փոթորիկը, կանխատեսումների համաձայն, կշարժվի դեպի հյուսիս-արևելք։


 


 


Leave a Comment