Գևորգ սրբազան, այն հանգամանքը, որ հոգևորի հետ առնչությունդ կորցրել ես՝ համոզվել ենք տևական ժամանակ: Այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Բայց սովորական մարդկային մտածողության ու տղամարդկությա՞ն հետ ինչի խզեցիր հարաբերություններդ:
Արշակ Սրբազանը նաև քո «կամավոր» ընտրության հետևանքով այժմ գտնվում է բանտում, որտեղ գտնվելու ամբողջ ընթացքում նրան արգելված է օգտվել ինտերնետից, հաղորդակցվել այլ անձանց հետ և այդպիսով հնարավորություն ունենալ պատասխանել քեզ:
Դու հրաշալի գիտես, որ առնվազն այս փուլում Արշակ Սրբազանը կամ չի իմանա շարունակական զրպարտություններիդ ու վիրավորանքներիդ մասին կամ իմանալու դեպքում հնարավորություն չունի արձագանքել դրանց:
Լավ, դու հե՞չ ամոթ չունես: Ո՞նց ես կարողանում օգտվել մարդու բանտարկված լինելու հանգամանքից:
Հ.Գ. Արշակ Սրբազանը մի օր (հուսամ շուտ) բանտից դուրս պիտի գա: Թող մտածեն այն գեւորգները, որոնք ազատության մեջ են բանտարկված հավիտյան…»։