Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը ևս անցկացվում է փակ դռների հետևում


Աբու Դաբիում մեկնարկել է եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը։ Բանակցային խմբերը ուսումնասիրում և քննարկում են Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ մի քանի փաստաթուղթ։

Քննարկվում են տարածքները, երաշխիքները և այլ հարցեր։

Հանդիպման երկրորդ օրը ևս մեկնարկել է փակ դռների ետևում՝ առանց լրատվամիջոցների ներկայության։

Դեռ հստակ չէ, թե որքան ժամանակ կշարունակեն կողմերը հանդիպումը։ Հայտնի է, որ բանակցություններն ընթանում են տարբեր ձևաչափերով։ Associated Press-ի տվյալներով՝ երբեմն մասնակիցները ընդհատում են բանակցությունները՝ քննարկելու որոշակի թեմաներ, երբեմն միասին հավաքվում են,երբեմն էլ մի քանի խմբերի բաժանվելով որոշակի թեմաների անդրադառնում։

Հիշեցնենք՝  Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները մեկնարկել են հունվարի 23-ին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

93 դիտում

Leave a Comment