
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան հնարավոր այցի մասին խոսակցությունից ի վեր տեսակետ եմ արտահայտել, որ այդ մակարդակի պաշտոնյայի այցը չի լինի միայն հայաստանյան և նա կայցելի նաև Ադրբեջան։ Նախագահ Թրամպի գրառումը գործնականում խոսում է այդ մասին։ Ավելին, հակված եմ մտածել, որ հենց Ադրբեջանի հետ օրակարգի ամբողջացումով է պայմանավորված՝ կլինի՞ այցը ռեգիոն, թե ոչ։ Ահա թե ինչու Դավոսում Թրամպը առանձին հանդիպում ունեցավ Ալիևի հետ, իսկ Փաշինյանի հետ՝ ոչ»։
Աղբյուրը` Հակոբ Բադալյան