Փակ են մի շարք ավտոճանապարհներ, որոշները դժվարանցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Կապան֊Լծեն֊Նորավան, Նավուր-Ճամբարակ, Թթուջուր-ՆավուրՆորավանի խաչմերուկից Գորիս, Շինուհայրից Տաթև ավտոճանապարհները (մարդատարների ուղղությունը միայն Սիսիան֊Վայոց ձոր) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկի խաչմերուկից Զանգեր ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է) փակ է կցորդով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի, Հրազդան, Չարենցավան քաղաքների ավտոճանապարհներին և «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Leave a Comment