Նիկոլ Փաշինյանին աջակցած եպիսկոպոսներից Հովնան Տերտերյանը, կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին

ԱՄՆ-ում Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցած եպիսկոպոսներից մեկը՝ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը, կմասնակցի Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին, հայտարարել է ԱՄՆ-ում ՀԱԵ Արևմտյան թեմը։

Հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ժամանակ որոշվել էր Եպիսկոպոսաց ժողովն անցկացնել փետրվարին։ Մայր Աթոռից հունվարի 19-ին փոխանցել էին, որ Հայ Առաքելական եկեղեցու որևէ ժողովական մարմին, բացառությամբ՝ Ազգային-եկեղեցական ժողովի, իր նիստերը կարող է գումարել ցանկացած վայրում։ Նման նախադեպեր կան ինչպես Եպիսկոպոսաց ժողովի, այնպես էլ Գերագույն հոգևոր խորհրդի գումարման դեպքում:

Պաշտոնական Էջմիածինը բազմիցս կոչ է արել «բարենորոգման խորհրդի» անդամ հոգևորականներին վերադառնալ կանոնական դաշտ և խնդիրները լուծել Հայ Առաքելական եկեղեցու ներսում: Վարչապետին միացած եպիսկոպոսները հունվարի 21-ին կոչ էին արել չեղարկել Եպիսկոպոսաց ժողովը՝ հրաժարվելով մասնակցելուց։ 

Leave a Comment