Սպառնացել են կոտրել կողպեքը, փոխել բանալիները, բայց ես այստեղից դուրս չեմ գալու. Տեր Արտաշես․ News.am

Ոսկետափի հոգեւոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը դուրս չի գալու եկեղեցուց։ Այս մասին նա ասաց NEWS.am-ի հետ զրույցում։

«Եկել են, սպառնացել, որ գալու են ու կողպեքը կոտրեն, բանալիները փոխեն, բայց ես եկեղեցուց դուրս չեմ գալու։ Իրենց ասելով՝ իրենք մարդ ունեն այստեղ նշանակած, թե ով է նշանակել, ում է նշանակել, ինձ հայտնի չէ, բայց ինձ այստեղ նշանակել են Մայր Աթոռից ու ես շարունակելու եմ իմ հոգեւոր ծառայությունը»,– ասաց Տեր Արտաշեսը։

Ըստ Մասյացոտնի թեմի, այսօր Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։ Նրանք նաև հայտնել են, որ մեկ ժամ անց վերադառնալու են՝ եկեղեցու մուտքի դռների բանալիները փոխելու նպատակով։

Leave a Comment