ԱՄԷ-ում վերսկսվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները

Արաբական Էմիրություններում մեկնարկել է Մոսկվայի, Վաշինգտոնի և Կիևի պատվիրակությունների անվտանգության հարցերով բանակցությունների երկրորդ փուլը, հաղորդում է Reuters գործակալությունը։

«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները վերսկսվել են Աբու Դաբիում»,-նշում է գործակալությունը։

Այսօրվա հանդիպումը կանցկացվի առանց լրագրողների մասնակցության, իսկ դրա արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի անցկացման մասին առայժմ ծրագրեր չկան, տեղեկացրել է РИА Новости-ի աղբյուրը։

Leave a Comment