Ուսումնասիրությունը կպարզի ադրբեջանական ծագման բենզինի վաճառքի գների ձևավորման հիմնավորվածությունը

Ուսումնասիրությունը կպարզի ադրբեջանական ծագման բենզինի վաճառքի գների ձևավորման հիմնավորվածությունը

Վերջերս հայտարարվել է, որ վառելիք վաճառող խոշոր ցանցերից մեկը ևս պատրաստվում է ադրբեջանական բենզին վաճառել։

Ռեգուլյար բենզինի գինը «Սի Փի Էս» ընկերությունում այսօրվա դրությամբ իջել է մինչև 450 դրամ։ Արդյո՞ք հենց «Սի Փի Էս»-ն է վաճառում այդ բենզինը:

Նշենք նաև, որ «Ռան Օյլ» ընկերությունում նույնպես վաճառվում է ադրբեջանական բենզինը, սակայն 420 դրամով։

Մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանից Radar Armenia-ն հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է նույն ապրանքը մի տեղում 450, իսկ մյուսում՝ 420 դրամ։

«Տվյալ հարցի վերաբերյալ նախաձեռնվել է ուսումնասիրություն՝ պարզելու «Սի Փի Էս» ընկերության կողմից ձեռք բերված ադրբեջանական ծագման բենզինի վաճառքի գների ձևավորման հիմնավորվածությունը։ Վերլուծության արդյունքների ամփոփումից հետո հանրությանը կներկայացվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ի պատասխան՝ նշեց Անի Սմբատյանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment