Australian Open․ Կարեն Խաչանովը պարտվել է ու ավարտել ելույթը

Աշխարհի 18-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է մնացել թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունից։

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստին պայքարից դուր է թողել աշխարհի 25-րդ ռակետ, իտալացի Լուչանո Դարդերին, որը երրորդ շրջանի մրցախաղում առավելության է հասել 7։6 (7։5),3։6, 6։3, 6։4 հաշվով։ Մրցախաղը տևել է 3 ժամ 23 րոպե։

Լուչանո Դարդերիի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները, որն Australian Open-ի գործող չեմպիոնն է։

«Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի նախորդ երկու մրցախաղերում Կարեն Խաչանովը հաղթել էր ամերիկացիներ Ալեքս Միխելսենին ու Նիշեշ Բասավարեդին։

Australian Open-ի մրցանակային հիմնադրամը 74,9 միլիոն դոլար է։

Leave a Comment