Ինչու է Բաքուն զգուշավոր Իրանի ցույցերի հարցում – CIVILNET

Բաքուն զգուշավոր է Իրանում բողոքներին միացող էթնիկ ադրբեջանցիների հարցում. այս մասին Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածում գրում է հետազոտող Բաշիր Կիտաչաևը։ Ամեն անգամ, երբ Իրանի ադրբեջանաբնակ շրջաններում իրավիճակն ապակայունանում է, ադրբեջանական ազգայնական շրջանակները դա դիտարկում են որպես «ադրբեջանցի ժողովրդի վերամիավորման» հնարավորություն։ Վերջին տարիներին «պատմական հողերի ազատագրման» մասին ազգայնական արմատական խոսույթը աստիճանաբար ներթափանցել է նաև պաշտոնական Բաքվի հռետորաբանության մեջ։ Սակայն Իրանում ընթացող ներկայիս ճգնաժամի պայմաններում Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը մնում է զգուշավոր։ Բաքուն, ամենայն հավանականությամբ, մտահոգված է հարավային սահմանների հնարավոր ապակայունացմամբ, տնտեսական ցնցումներով և չի ցանկանում վտանգել Թեհրանի հետ վերջին տարիներին արձանագրված հարաբերությունների համեստ բարելավումը։ Իրանում բողոքների ֆոնին ադրբեջանական լրատվամիջոցներում […]

Leave a Comment