Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ղեկավար կազմի հետ



ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսի, Առաջին խորհրդական Հենրի Բ. Այրինգի և Երկրորդ խորհրդական Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետ։

Դեսպանը ընդգծել է Եկեղեցու երկարամյա մարդասիրական գործունեությունը Հայաստանում՝ սկսած Սպիտակի երկրաշարժից, և երախտագիտություն հայտնել շարունակական աջակցության համար։

Դեսպանը նաև ողջունել է Եկեղեցու ղեկավար ներկայացուցիչների մասնակցությունը հունվարի 9-ին Վաշինգտոնի ազգային տաճարում կայացած Սուրբծննդյան միջոցառմանը և նշել, որ, ինչպես մի շարք այլ կրոնական կազմակերպություններ, Եկեղեցին Հայաստանում ազատ գործունեություն է ծավալում, քանի որ կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչներից է։

Հանդիպման ընթացքում կարևորվել են կրոնական ազատությունները, միջկրոնական երկխոսությունը և ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցությունը։

Возможно, это изображение текст

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment