Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը Ավստրիայում կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին

Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը հայտարարել է, որ կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին, որը Մայր Աթոռը հրավիրել է Ավստրիայում:

Ըստ հայտարարության, Հովնան արքեպիսկոպոսը փետրվարի 20-21-ին էլ մասնակցելու է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին:

Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին միացած եպիսկոպոսներից մեկն է: Ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ չեն մասնակցելու Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Եպիսկոպոսաց ժողովին և կոչ արել, որ չեղարկեն այդ որոշումը:

Leave a Comment