Արմանին ոչինչ բացատրել պետք չէ․ Դանա Ուայթի պատասխանը Ծառուկյանին

UFC-ի գործադիր տնօրեն Դանա Ուայթը մեկնաբանել է թեթև քաշային կարգում ժամանակավոր տիտղոսի համար Ջասթին Գեյջի – Փեդի Փիմբլեթ զույգի ընտրությունը, որը, ըստ էության, կայացվել է ի վնաս դիվիզիոնի առաջին համար Արման Ծառուկյանի։

Հիշեցնենք, որ Փիմբլեթի և Գեյջիի մենամարտը գլխավորելու է UFC 324 մրցաշարը, որը կայանալու է հունվարի 25-ին։

«Արմանի մասնակցությամբ մի քանի միջադեպ է եղել, մեկից ավելի․․․»,-ծիծաղելով նշել է Ուայթը։

«Արմանը տիտղոսի համար պայքարելու հնարավորություն ուներ: Կասկած չկա, որ Ծառուկյանն այս պահին աշխարհում թիվ մեկն է: Բայց նա ուներ իր շանսը…

Սա ուղերձ չէ մյուս մարտիկներին, որպեսզի հետևեն իրենց վարքագծին: Ոչ մի ուղերձ էլ չկա: Այս բիզնեսում շատ խենթ բաներ են տեղի ունենում: Արմանը ամեն ինչ գիտի: Սա այն ամենն է, ինչ պետք է ասել այս թեմայով: ԶԼՄ-ները սիրում են քննարկել այս իրավիճակը, բայց Արմանին ոչինչ բացատրել պետք չէ»,- ասել է Ուայթը:

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարին նախատեսված էր Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի ռևանշը՝ թեթև քաշային կարգում չեմպիոնական գոտու համար, սակայն կշռման օրը հայ մարզիկը մեջքի վնասվածքի պատճառով ստիպված էր հրաժարվել մենամարտից:

Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ UFC Fight Night 265-ում և երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել Դեն Հուկերին:

Leave a Comment