Իրանը հայտարարել է, որ երկիրը չի բանակցելու իր հրթիռային ծրագրի շուրջ

Իրանը չի բանակցելու իր հրթիռային ծրագրի վերաբերյալ, սակայն կողջունի քննարկումները, որոնք կապահովեն Հանրապետության իրավունքը խաղաղ միջուկային գործունեություն ծավալելու՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) համաձայն, հայտարարել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։

«Մենք չենք քննարկելու կամ բանակցելու մեր կոնվենցիոնալ զենքի, այդ թվում՝ հրթիռների հետ կապված որևէ հարց», – լրագրողներին ասել է նա՝ անանունության պայմանով։

Միաժամանակ, իրանցի պաշտոնյան նշել է, որ Թեհրանը կողջունի բանակցությունները, որոնք կապահովեն Իրանի խաղաղ միջուկային գործունեության իրավունքը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակներում։

Leave a Comment