Արցախից հունվարի 23-ին տեղափոխված անձանց թվում էր ազգությամբ ռուս, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, գրող Սերգեյ Օգալցովը, որն Արցախ էր տեղափոխվել 1987 թվականին, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Պարբերականի տվյալներով՝ 2023 թվականի հայերի տեղահանումից հետո նա որոշել էր մնալ, քանի որ շուրջ ութ ամիս աշխատում էր գրքի վրա։ Նրա ստեղծագործությունների թվում են «Վերադարձ անդառնալիից» գիրքը և «Մեկ հոգու քաղաքը» պատմվածքը։
Ըստ թերթի է, որ 2024 թվականին Օգալցովը ցանկություն էր հայտնել վերադառնալ Հայաստան և միավորվել ընտանիքի հետ, սակայն դա նրան հաջողվել է անել միայն հիմա։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնատեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։
Արցախում եզակի հայեր էին մնացել, նրանցից մեկին էլ՝ Կարեն Ավանեսյանին, Բաքուն մեղադրանք էր առաջադրել:
