
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Շիրակի մարզի բնակչության 43 տոկոսն աղքատ է։
2018 թ․ աղքատությունը 42․2 տոկոս էր, իսկ 2024 թվականին՝ 43 տոկոս։
Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է վերլուծաբան, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի հետ։
Նրա խոսքով` Շիրակի մարզում աղքատությունն աճել է, սա սոցիալական աղետ է։