Հունվարի 23-ին ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթի հրահանգով Southern Spear համատեղ աշխատանքային խումբը մահացու հարված է հասցրել ահաբեկչական կազմակերպությունների կողմից շահագործվող նավին, հայտնել են ԱՄՆ Հարավային հրամանատարությունից։
Հայտարարության մեջ նշվում է, որ հետախուզությունը հաստատել էր, որ նավն անցնում էր Արևելյան Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնի երթուղիներով և զբաղվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության գործողություններով։
«Երկու անձ սպանվել է, իսկ մեկը՝ փրկվել հարվածից: Մարտից հետո ԱՄՆ հարավային հրամանատարությունը անմիջապես տեղեկացրել է ԱՄՆ ափային պահպանությանը՝ փրկվածի որոնման և փրկարարական համակարգը ակտիվացնելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
