«Ես ամրագոտի գրեմ, դու բողոքիր». Վանաձորի պարեկները «պլան են կատարում»


Հասարակություն


Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Վանաձորի պարեկները կույր են ձևանու՞մ:

 

Միայն մեկ դեպք նկարագրեմ: Վանաձոր: ՀՀ ներքին գործերի նախարարությունում որպես կրտսեր պարեկ և, միաժամանակ` ավագ սերժանտ, աշխատող Ասլանյան Արմենը, միաժամանակ` Արմենյան Ասլանը, կանգնեցնում է ավտոմեքենան և ամրագոտիով փաստացի (առերևույթ) ԱՄՐԱԿԱՊՎԱԾ վարորդին հայտարարում է, որ վերջինս ամրագոտիով ամրակապված չէ: Այնուհետև, «կրտսեր-ավագ»-ը միաժամանակ` «արմեն-ասլան»-ն ասում է, որ «երևի լավ չի նկատել», սակայն հավելում` «ես ամրագոտի գրեմ, դու բողոքիր»:

 

Հենց այսպես` գժականով:

 

Վանաձորի Պարեկային ծառայության աղբյուրները հայտնում են, որ Ծառայության գրասենյակը լեփ-լեցուն է «ամրագոտիով չամրակապվելու» վարչական ակտերով և դրանց դեմ բողոքներով:

 

Նույն աղբյուրները նշում են, որ պարեկները «պլան են կատարում», իսկ դրա կատարման ամենադյուրին տարբերակն «ամրագոտիով չամրակապվելու» ակտն է: Հաշվարկը պարզ է: 100 պայմանական ակտից կբողոքարկվեն, առավելագույնը` 20-ը: 80-ի դեպքում ակտն անբողոքարկելի կդառնա և թքած, թե վարորդն իրականում ամրակապված է եղել:

 

Բա Նիկոլ Փաշինյանի ասած «տուգանքի մատերիալը» հո պոզով ու պոչով չէ՞:

 

Եվ, ուրեմն, փառք Հայաստանի մատերիալներին, կներեք, հերոս հարկատուներին:

 

Փառք, փառք, փառք»:


Leave a Comment