Գերմանիան կասկածի տակ է դնում եվրոպական նախագծի ապագան. Le Monde – CIVILNET

Եվրոգոտու ճգնաժամից շուրջ տասնհինգ տարի անց Գերմանիայում ավելի ու ավելի բարձր է հնչում մի հարց, որը երկար ժամանակ համարվել է գրեթե անթույլատրելի․ Եվրոպական միությունն արդյոք ապագա ունի՞. ֆրանսիական Le Monde-ում գրում է թերթի Բեռլինի թղթակից Էլզա Քոնեսան (Elsa Conesa): Հոդվածի բնօրինակը՝ Germany questions future of the European project Ազգայնական ուժերի վերելքը Եվրոպայի տարբեր երկրներում, արդեն չորրորդ տարին Ուկրաինայում շարունակվող պատերազմը՝ առանց հրադադարի հստակ հեռանկարի, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Եվրոպայի նկատմամբ շարունակական ճնշումները Բեռլինում ձևավորել են խորացող թերահավատություն ԵՄ-ի կենսունակության հարցում։ Գերմանիայում ավելի հաճախ են կասկածում, որ Եվրոպական միությունը կարող է լինել ավելին, քան պարզապես տնտեսական տարածք։ […]

Leave a Comment