Գյումրիում տուն է այրվել


Հունվարի 23-ին՝ ժամը 22։54-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Ծննդատան փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:23-ին, մարվել՝ 23:55-ին: Այրվել են խոհանոցն ու հյուրասենյակը՝ մոտ 30 քմ, ջերմահարվել՝ միջանցքն ու ննջասենյակը (մոտ 25 քմ):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

120 դիտում

Leave a Comment