Սիմոնյանը Մատվիենկոյի հետ քննարկել է ՌԴ կատարելիք այցի մանրամասները

Սիմոնյանը Մատվիենկոյի հետ քննարկել է ՌԴ կատարելիք այցի մանրամասները

23 հունվարի 2026 – 17:40 AMT

PanARMENIAN.Net – ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Քննարկվել են ՀՀ ԱԺ նախագահի` փետրվարի 5-6-ին Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին վերաբերող մանրամասները:

Անդրադարձ է կատարվել նաեւ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող այլ հարցերի:

Սիմոնյանն ավելի վաղ ասել էր, որ ծրագրվում է իր պաշտոնական այցը Ռուսաստան՝ որպես պատասխան գործընկերոջ՝ Վալենտինա Մատվիենկոյի Հայաստան կատարած այցին։

Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան տեղի է ունեցել 2025-ի հունիսին: Վալենտինա Մատվիենկոն և Ալեն Սիմոնյանը բացել են Ռուսաստանի Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը։

Leave a Comment