Եպիսկոպոսաց ժողովի կանոնականությունը որևէ կերպ չի պայմանավորվում գումարման վայրով․ Մայր Աթոռ – CIVILNET

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորապես ցավում է հակաեկեղեցական արշավին ու դրանում ներգրավված կարգալույծներին համախորհուրդ տաս եպիսկոպոսների որդեգրած պառակտիչ ընթացքի համար։ Այս մասին ասված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ։ Մայր Աթոռն անդրադարձել է հունվարի 21-ին Հայ Եկեղեցու բարենորոգման շարժման համակարգող խորհրդի անունից տարածված հայտարարությանը։ Մայր Աթոռի հաղորդագրության մեջ նշվում է, որ հերթական անգամ խեղաթյուրվում են իրողությունները և փորձ արվում մոլորեցնել հավատավոր մեր ժողովրդին։ «Իրականությունն այն է, որ Հայաստանի վարչապետի նախաձեռնած շարժմանը հարող եպիսկոպոսներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ուղղված հորդորներն ու հրավերները ցայսօր մնացել են անպատասխան և անտեսվել են կանոնական դաշտ վերադառնալու, խնդիրները եկեղեցական ատյաններում քննելու առաջարկները։ Միևնույն ժամանակ թե՛ անցյալում, […]

Leave a Comment