Թրամփ. Վենսը փետրվարին կայցելի ՀՀ և Ադրբեջան

Թրամփ. Վենսը փետրվարին կայցելի ՀՀ և Ադրբեջան

24 հունվարի 2026 – 10:21 AMT

PanARMENIAN.Net – ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այդ մասին Truth Social սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա հայտնել է, որ միջուկային համաձայնագիր են մտադիր կնքել ՀՀ, իսկ Ադրբեջանին մատակարարել «պաշտպանական սարքավորումներ»:

«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին պահպանելու համար խաղաղության համաձայնագիրը, որը կնքվել է օգոստոսին: Այն հակամարտությունը առանձնապես կոշտ էր՝ և այն արատավոր պատերազմներից մեկն էր, որոնց ավարտին ես նպաստել եմ, իսկ այժմ մենք ապրում ենք բարօրությամբ և խաղաղությամբ:

Փետրվարին փոխնախագահ Վանսը կմեկնի երկու երկրներ՝ ընդլայնելու մեր խաղաղ նախաձեռնությունները և զարգացնելու Թրամփի ուղի նախագիծը:

Մենք կուժեղացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, ձեռք կբերենք արժեքավոր համաձայնագիր խաղաղ միջուկային համագործակցության մասին Հայաստանի հետ, ինչպես նաև կկնքենք պայմաններ մեր կարևոր կիսահաղորդիչ արտադրողների հետ: Մենք Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոնները, նավակները և այլն»,-ասվում է գրառման մեջ:

ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները հրավիրվել էին և մասնակցել ու ստորագրել են Թրամփի հռչակած Խաղաղության խորհրդի կանոնադրությունը Դավոսում: Թրամփը նաև առանձին հանդիպում է ունեցել Ալիևի հետ:

Leave a Comment