Հրդեհ Գյումրի քաղաքում․ տուժածներ չկան


Հունվարի 23-ին, ժամը 22։54-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Ծննդատան փողոցի տներից մեկում:


 


Փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:23-ին, մարվել՝ 23:55-ին: Այրվել են խոհանոցն ու հյուրասենյակը՝ մոտ 30 քմ, ջերմահարվել՝ միջանցքն ու ննջասենյակը (մոտ 25 քմ):

Leave a Comment