Հունվարի 24-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում կեսօրին կանխատեսվում է 0-ից -2, երեկոյան՝ -5-ից -7 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է -4-ից -7 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է -4-ից -6 աստիճան։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է -1ից -4 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 3-6 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-6 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է -4-ից -6 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 0-ից -2 աստիճան։ Արմավիրում սպասվում է -2-ից +1 աստիճան։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի -4-ից -6 աստիճան։ Սյունիքի մարզում սպասվում է -5-ից -8 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկն սպասվում է 1 աստիճան։
