Ավարտվել է ԱՄԷ-ում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին օրը

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև ԱՄԷ-ում բանակցությունների առաջին փուլն ավարտվել է, հաղորդում է Reuters-ը։

«Աբու Դաբիում այսօրվա բանակցություններն ավարտվել են», – նշել է հրատարակությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

Դրանք տեղի են ունեցել փակ դռների ետևում: ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան NBC News-ին ասել է, որ հանդիպումը արդյունավետ է եղել, և շփումները կշարունակվեն հունվարի 24-ին:

Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ քննարկվել են հակամարտության դադարեցման պայմանները: Associated Press-ի փոխանցմամբ՝ բանակցությունները տեղի են ունեցել տարբեր ձևաչափերով, որոնց մասնակիցները հաճախ բաժանվել են խմբերի՝ կոնկրետ թեմաներ քննարկելու համար:

 

Leave a Comment