Նոր առաջնորդը պետք է վերահաստատի ՀԱՊԿ-ի էֆեկտիվությունը հայ հասարակության համար. Նարեկ Կարապետյան

Եթե մենք ազնիվ լինենք, Ջերմուկի դեպքերից հետո հայ հասարակության մեջ կա կասկած ՀԱՊԿ-ի առաքելության հետ կապված։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Կարծում եմ, որ Հայաստանի նոր առաջնորդը, ով պետք է լինի ավելի ուժեղ, պետք է վերահաստատի մեր դաշնակցային հարաբերություններ տարածաշրջանային մեր դաշնակիցների հետ, բայց նաև լուծի հայ ժողովրդի համար կարևոր խնդիր, կարևոր հարցը, որը բաց է մնացել։ Այսինքն՝ Ջերմուկի դեպքերից հետո մեր հասարակությունը ունի հարց ՀԱՊԿ-ի հետ կապված, և կարծում եմ, նոր առաջնորդը պետք է առաջին իսկ քայլերից մեկը վերահաստատի ՀԱՊԿ-ի էֆեկտիվությունը Հայաստանի տարածքային ամբողջականությունը հաստատելու գործում։ Դա արդեն ՀԱՊԿ-ի մեր գործընկերների խնդիրն է, որպեսզի նրանք հաստատեն իրենց էֆեկտիվությունը հայ ժողովրդի համար։ Բանակցությունների արդյունքում իրենք պետք է ցույց տան մեր հարևան երկրին, որ օտար երկրի անեքսիան, առավել ևս, ՀԱՊԿ-ի անդամ երկրի անեքսիան, անընդունելի։ Միայն այդ դեպքում մեր հասարակությունը կընդունի ՀԱՊԿ-ին որպես երկարաժամկետ դաշնակից»,-հայտարարել է Կարապետյանը։

Ըստ գործչի՝ դիվանագիտական ռեսուրսները բավարար են, որպեսզի այդ հարցը լուծվի։

«Եթե մենք վստահ լինենք, որ ՀԱՊԿ-ը հասկացավ խնդրի լրջությունը և նաև գործընկերը եղավ Հայաստանի հանդեպ, մենք տեսնում ենք, որ այդ խնդիրը հնարավոր է լուծել Հայաստանի համար խաղաղությունով և դիվանագիտությամբ։ Նրանք պետք է գործադրեն ջանքեր, եթե կուզեք, կասեմ, ճնշում, այդ երկրի հանդեպ, որպեսզի նա ազատի հայկական սուվերեն տարածք», – ընդգծել է Կարապետյանը։

Leave a Comment